Microsoft-ը լրատվամիջոցներին պաշտոնապես հրավիրել է Windows 9-ի շնորհանդեսին

Microsoft-ը լրատվամիջոցներին պաշտոնապես հրավիրել է Windows 9-ի շնորհանդեսին

sm.windows-9-concept-305818.600Microsoft-ը պատրաստվում է պաշտոնապես ներկայացնել Windows օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը սեպտեմբերի 30-ին և արդեն լրատվամիջոցներին ուղարկել է միջոցառման հրավերը:

Միջոցառումն անցկացվելու է Microsoft-ի Սան Ֆրանցիսկոյի գրասենյակում, և այն վարելու են օպերացիոն համակարգի ղեկավար Ջո Բելֆիորը (Joe Belfiore) և օպերացիոն համակարգերի գործադիր տնօրենԹերի Մայերսոնը (Terry Myerson):

Հրավերում ասվում է«Միացեք մեզ, որպեսզի իմանաք, ինչ սպասել նոր Windows-ից»: Սպասվում է, որ ընկերության ներկայացուցիչները կներկայացնեն Windows 9-ի նախնական տարբերակը (Technical Preview):

Աղբյուրը` TheVerge.com