Ամերիկացուն 34 մեղադրանք է ներկայացվել` Facebook-ում ծանոթանալու փորձեր անելու համար

Facebook-LawsuitԱՄՆ Մոնտանա քաղաքի Միսուլա քաղաքի բնակիչ Ջոշուա Ջեյմս Ալենին 34 մեղադրանք են ներկայացրել` Facebook սոցցանցում մի կնոջ հետ ծանոթանալու փորձերի համար: Այս մասին հաղորդում է տեղական The Missoulian պարբերականը:

Հաղորդվում է, որ Ալենն առաջին անգամ փորձել է խոսել վերոնշյալ կնոջ հետ դեռ ս.թ. մայիսին` ուղարկելով նրան մի քանի հարյուր նամակ: Շուտով այդ կինը դիմել է ոստիկանություն, որն արգելել է Ալենին կապ հաստատել իր հետ: Սակայն որոշ ժամանակ անց կինը նորից սկսել է հաղորդագրություններ ստանալ:

Նոր նամակներում Ալենը սպառնացել է վերջ տալ կյանքին, նա նաև ռադիոյով հետևել է ոստիկանների խոսակցություններին: Այժմ Ալենը գտնվում է ոստիկանությունում, որտեղ նրան ներկայացվել է արդեն 34 մեղադրանք:

Աղբյուրը` missoulian.com