FBI-ը գործարկել է ամբոխի մեջ մարդկանց դեմքերի ճանաչման համակարգը

401432ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն երեք տարի պատրաստվելուց հետո պաշտոնապես հայտարարել է, որ գործարկում է քաղաքացիների դեմքերի ճանաչման Next Generation Identification համակարգը, որի նպատակն է պայքարել հանցագործության և տեռորիզմի դեմ:

Ի տարբերություն նախորդ սերնդի IAFIS համակարգի (Integrated Automated Fingerprint Identification System), որը ճանաչում էր մարդկանց մատնահետքերով, NGI-ն կարողանում է ամբոխում գտնել մարդկանց: Նշենք, որ համակարգն աշխատում է տեսախցիկների միջոցով, իսկ բյուրոյի գործակալները կարող են ամեն վայրկյան մուտք գործել տվյալների բազա ու հետևել քաղաքացիների տեղաշարժմանը: Համակարգը համալրված է նաև Rap Back ֆունկցիայով, որը թույլ է տալիս ծանուցումներ ստանալ կասկածյալների գտնվելու վայրի մասին:

Սա նշանակում է, որ եթե անգամ Դուք կապ չունեք որևէ հանցագործության հետ, համակարգը կարող է ճանաչել Ձեր դեմքը և հետևել, թե Դուք որ փողոցով եք քայլում և ուր եք գնում: Պարզ է, որ տվյալները պահպանվելու են հատուկ ծառայությունների վիդեոարխիվներում, ինչն արդեն իսկ մեծ անհանգստության տեղիք է տալիս:

Աղբյուրը` Engadget.com