Ե՞րբ կներկայացվի նոր iPad-ը

Ե՞րբ կներկայացվի նոր iPad-ը

iPad-Pro-conceptApple ընկերությունն, ամենայն հավանականությամբ, կներկայացնի iPad պլանշետի նոր տարբերակը ս.թ. հոկտեմբերին կեսերին: Այս մասին հաղորդում է Bloomberg TV-ն:

Վերոնշյալ լուրերը հաստատում է AppleInsider պարբերականը: Սպասվում է, որ շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի 21-ին, և միջոցառմանը կներկայացվի նաև OS X Yosemite օպերացիոն համակարգը:

Ինչ վերաբերում է Apple-ի պլանշետին, ապա այն վաճառքում կհայտնվի նոյեմբերի ընթացքում: Հայտնի է, որ նոր տարբերակը կունենա հատուկ պաշտպանիչ ծածկույթով էկրան, որի արտադրությունն ու տեղադրումը հնարավոր է ուշացնի iPad-ի թողարկումը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2014-ի երկրորդ եռամսյակում iPad-ի վաճառքները նվազել են, և Apple ընկերությունն աշխատում է ամեն կերպ շտկել իրավիճակը:

Աղբյուրը` AppleInsider.com