Amazon-ը ներկայացրել է թարմացված Kindle-ը և Voyage նոր ընթերցիչը

fAmazon ընկերութունը ներկայացրել է մի քանի նորույթ՝ իր ընթերցիչ Kindle-ի թարմացված տարբերակը և Kindle Voyage նոր ընթերցիչը: Նոր Amazon Kindle-ն ունի սենսորային էկրան, 20% ավելի արագ աշխատող պրոցեսոր և 2 անգամ ավել հիշողություն (4 ԳԲ): Էկրանի անկյունագիծը 6 դյույմ է: Այն, ինչպես նախորդը, հիմնված է էլեկտրոնային թանաքով տեխնոլոգիայի վրա և կարող է արտացոլել մոխրագույնի 16 երանգ: Սարքավորման մյուս առանձնահատկություններից կարելի է ընդգծել WiFi-ի անլար ցանցերի հնարավորությունը: Ներկայումս Amazon-ում հասանելի է նոր Kindle-ի նախնական պատվերը: Էլեկտրոնային գրքի արժեքը $79 է: Առաքումը կսկսվի հոկտեմբերից:

ffՆորույթ է նաև Kindle Voyage-ը, որը տեղադրված է առջևից ապակե վահանակով մագնեզիումե կաղապարի մեջ: Սարքի հաստությունը 7,6մմ է (այն դարձել է Amazon-ի ամենաբարակ մոդելը): Բացի այդ` ընթերցիչն ունի նոր Paperwhite էկրան` բարձրորակ ձևաչափերով, պայծառությամբ և գույներով: Էկրանը 6 դյույմ է, սենսորային և կարող է արտացոլել մոխրագույնի 16 երանգ: Էջերը թերթելու համար touchscreen-ից բացի օգտագործվում է PagePress. բավական է թուլ սեղմել շրջանակը, որը սենսոր է, և էջը կթերթվի, իսկ օգտագործողը կզգա շոշափելի արձագանք: Նոր մոդելն ունի 4ԳԲ ներքին հիշողություն և կարող է աշխատել մինչև 6 շաբաթ առանց լիցքավորվելու (օրը կես ժամ ընթերցանության պայմանով): Kindle Voyage ընթերցիչը կառաջարկվի 2 տարբերակով՝ միայն Wi-Fi-ով և Wi-Fi+3G-ով, արժեքները համապատասխանաբար կլինեն $199 և $269: Կարելի է նախապես պատվիրել: Առաքումները կիրականցվեն հոկտեմբերին:

Աղբյուրը՝ ferra.ru