iPhone 6-ի «կլոնը» վաճառվում է $140 դոլարով (ֆոտո)

Sophone_i6-e1410692376394Թեև նոր iPhone 6-ը դեռևս չի հայտնվել վաճառքում, նախաձեռնող չինական արտադրողներն արդեն սկսել են «կլորավորել» երկար սպասված սմարթֆոնը:  Դրանցից մեկը SoPhone i6 մոդելն է, որը 1 մմ-ով երկար է 4,7 դյույմանոց iPhone 6-ից և 0,5 մմ-ով ավելի հաստ: Սմարթֆոնների արտաքին տեսքը շատ նման է, սակայն տեխնիկական տեսանկյունից ընդհանուր բաներ քիչ կան:

SoPhone i6-ի էկրանն ունի 960×540 թույլատրություն, MediaTek MT6582 քառամիջուկ պրոցեսոր` 1,3 ԳՀց հաճախականությամբ, աշխատում է Android 4.3 Jelly Bean օպերացիոն համակարգով, որի ինտերֆեյսը հնարավորինս մոտեցվել է iOS-ին:

Снимок экрана 2014-09-16 в 17.39.14

Снимок экрана 2014-09-16 в 17.39.42

Снимок экрана 2014-09-16 в 17.40.00

Ներքին հիշողությունը 4 ԳԲ է, սակայն կա microSD-ի հնարավորություն` ի տարբերություն iPhone-ի: Օպերատիվ հիշողությւոնը 2 ԳԲ է: Հիմնական տեսախցիկը 13 ՄՊ է, իսկ դիմայինը` 5 ՄՊ: Մարտկոցը 1810 մԱ/ժ է: Հեռախոսն արդեն հասանելի է վաճառքում $140 դոլարով:

Աղբյուրը` fonearena.com