Amazon-ը ներկայացրել է մանկական ամուր Fire HD Kids Edition պլանշետը

Amazon-ը ներկայացրել է մանկական ամուր Fire HD Kids Edition պլանշետը

401760Ի թիվս մի քանի նոր պլանշետների, Amazon ընկերությունը ներկայացրել է մի մոդել, որը նախատեսված է հատուկ երեխաների համար: Այն կոչվում է Fire HD Kids Edition, ունի  վառ գույներով դիզայն, ռետինապատ կաղապար: Բացի այդ` պլանշետի բովանդակությունն ունի բացառապես մանկական ուղղվածություն:

Fire HD Kids Edition-ը հասանելի է երկու տարբերակով` 6 և 7 դյույմ անկյունագով էկրաններով: Ընկերությունը հայտարարել է, որ տալիս է երկու տարվա երաշխիք և կփոխի պլանշետը, եթե երեխային, այնուամենայնիվ, հաջողվի կոտրել սարքը:

Պլանշետն ունի քառամիջուկ պրոցեսոր, HD էկրան, դիմային և հիմնական տեսախցիկներ, Dolby Digital աուդիոհամակարգ Fire OS 4.0 օպերացիոն համակարգ: Օգտագործողները հնարավորություն կունենան օգտվել Amazon FreeTime Unlimited ծառայության անվճար բաժանորդագրությունից և անվճար դիտել ու կարդալ ֆիլմեր ու գրքեր:

Պլանշետն արդեն կարելի է պատվիրել, սակայն առաքումը կմեկնարկի նոյեմբերին: 6 դյույմ անկյունագծով տարբերակը վաճառվում է $149 դոլարով, իսկ 7 դյույմանոցը` $189:

Աղբյուրը` amazon.com

Բաժիններ: Tablets, Tech