iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնների չափազանց մեծ պահանջարկի պատճառով պատվիրատուները պետք է մի քանի օր սպասեն, մինչև իրենց պատվերը կառաքվի: Սպասելու ժամանակը հիմնականում կախված է Apple-ի արտադրական գործընկեր Foxconn ընկերությունից, որն արդեն իսկ աշխատում է գերլարված գրաֆիկով:
The Wall Street Journal-ը գրում է , որ Foxconn-ում այս պահին աշխատում է ավելի քան 200 հազար մարդ, ովքեր զբաղված են iPhone-ը հավաքելով: Ընդ որում` չինական ընկերությունը շարունակում է նոր աշխատակիցներ ընդունել` պատվերների տեմպին հասցնելու համար:
Ամեն օր Foxconn-ը թողարկում է մոտ 140 հազար iPhone 6 Plus և 400 հազար iPhone 6, ինչը ռեկորդային ցուցանիշ է ընկերության պատմության մեջ: Բայց նույնիսկ այս տեմպով ընկերությունը չի հասցնում բավարարել սմարթֆոնների պահանջարկը:
Հիշեցնենք, որ նոր մոդելների շնորհանդեսից հետո մեկ օրվա ընթացքում Apple-ը ստացել է 4 մլն նախապատվեր:
Աղբյուրը` wsj.com