Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության նոր տնօրեն է նշանակվել

Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության նոր տնօրեն է նշանակվել

Yeva-01-2tsfppj7z87ru9ep4qkkqyԱյսուհետ Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչությունը կղեկավարի նոր տնօրեն Եվա Հյուսյանը, ով մի քանի տարի է, ինչ ղեկավարում էր Мicrosoft ինովացիոն կենտրոնը: 

Microsoft-ի հայաստանյան գրասենյակի մամուլի քարտուղար Լիանա Դանիելյանի խոսքով` մինչ այժմ վերոնշյալ պաշտոնը զբաղեցնում էր Գրիգոր Բարսեղյանը, ով նշանակվել էր ներկայացուցչության տնօրեն 5 տարի ժամկետով, սակայն նրա պաշտոնավարումը երկարացվեց Microsoft-ի կողմից:

Նշենք, որ Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչությունը գործում է 2007 թ.-ից` կատարելով Հայաստանում տարբեր կրթական, ներդրումային և նորարարական ծրագրեր, այդ թվում` Հայաստանում Microsoft ինովացիոն կենտրոնի ստեղծումը: