Sony-ն կթողարկի սեփական խելացի ակնոցը (վիդեո)

Sony-ն կթողարկի սեփական խելացի ակնոցը (վիդեո)

Glasses-SmartEyeglass-received-does-Wikitude-i-look.net_Sony ընկերությունը 2015թ.-ի մարտին կթողարկի սեփական խելացի ակնոցը, որը կկոչվի SmartEyeglass: Նշենք, որ ակնոցի նախատիպն արդեն ցուցադրվել է CES 2014 տեխնոլոգիական ցուցահանդեսին: Սկզբնական շրջանում ակնոցը կկարողանան ձեռք բերել միայն մշակողները:

Ընկերությունը հաղորդել է, որ ակնոցը համատեղելի կլինի Android ՕՀ-ով աշխատող սմարթֆոնների հետ: Սպասվում է, որ սարքը կունենա արագաչափ, գիրոսկոպ, էլեկտրոնային կողմնացույց, լուսազգայուն սենսոր և 3 ՄՊ տեսախցիկ:

Ի տարբերություն Google Glass-ի` SmartEyewear-ի մարտկոցը ներդրված չէ սարքի մեջ, այլ ամրացվում է շրջանակի վրա: Բացի այդ` Google Glass-ի փոքրի էկրանի փոխարեն Sony-ի ակնոցը կունենա մոնոխրոմ էկրան, որը ցուցադրում է ինֆորմացիան ապակիների վրա:

Աղբյուրը` theverge.com

Բաժիններ: Tech, Համալրիչներ