Այսուհետ Microsoft-ը OneDrive-ում կտրամադրի անվճար 30 ԳԲ տարածություն

1Microsoft ընկերությունը հայտարարել է, որ այժմ OneDrive-ից օգտվողներին կտրամադրի երկու անգամ ավելի մեծ տարածք` 30 ԳԲ` նախկին 15-ի փոխարեն: Նորարարությունը հիմնականում iPhone 6-ի կամ Apple-ի թարմացված iOS 8-ով աշխատող այլ մոդելներ օգտագործողների համար է: Սակայն վերոնշյալ առաջարկը սահմանափակ ժամկետներով է. անվճար 30ԳԲ (15 ԳԲ ստանդարտ և 15 ԳԲ նկարների ու տեսահոլովակների համար) ստանալու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի վերջ ներբեռնել OneDrive iOS-ի համար և ակտիվացնել նկարների ու տեսահոլովակների ավտովերբեռնումը տեսախցիկից սերվեր:

Այլ սարքեր օգտագործողներին ևս սպասվում է նման հնարավորություն. Windows Phone-ի համար OneDrive հավելվածը կարելի է ներբեռնել Windows Phone Store-ից, Android-ի համար՝ Google Play-ից, իսկ Windows-ի համար` OneDrive-ի հատուկ էջից: Ինչպես նշում է Microsoft-ը, OneDrive-ի նոր հնարավորությունից օգտվելու դեպքում այլևս կարիք չի լինի հեռացնել նախկին ֆայլերը մեծ ծավալով նկարների կամ տեսահոլովակների տեղադրման համար:

Աղբյուրը՝ microsoft.com