ԱրմԹեք 2014 համաժողովին ներկա կլինի ավելի քան 200 մասնակից

ArmTech CongressՍեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայանալիք ԱրմԹեք 2014 Հայաստանի  Բարձր տեխնոլոգիաների hամաժողովին ներկա կլինեն ավելի քան 200 մասնակիցներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, ԱՊՀ և այլ երկրներից:

ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող ԱրմԹեք համաժողովը համախմբում է ոլորտի տեղական և արտասահմանյան մասնագետների, մասնավոր հատվածը ներկայացնող ղեկավարների և այլ շահագրգիռ կողմերի ողջ աշխարհից:

Միջոցառման հիմնական խնդիրն է լուսաբանել Հայաստանի ներկայիս և ապագա մասնակցությունը դինամիկ զարգացող գլոբալ տնտեսությունում՝ շեշտը դնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի և հարակից բիզնեսների վրա:

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ կառավարությունը, Համաշխարհային բանկը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հովանավորներն են Քրոնիմետը, Դ-Լինկ ընկերությունը և Հայ Օգնության ֆոնդը, գործընկերները՝ Մենթոր Գրաֆիկս և ՓիքսԱրթ կազմակերպությունները, աջակիցները՝ Զարգացման հայկական գործակալությունը, Հայաստան հիմնադրամ ԱՄՆ, Վիասֆեր տեխնոպարկ, Դիջիթըլ Փոմըգրանեթ, Ագնիան և Ֆայնբերգ ընկերությունները: