Ուկրաինական խումբը տեսահոլովակ է նկարահանել Apple-ի 14 գաջեթներով (վիդեո)

Ուկրաինական խումբը տեսահոլովակ է նկարահանել Apple-ի 14 գաջեթներով (վիդեո)

Brunettes-Shoot-BlondesՈւկրաինական Brunettes Shoot Blondes խումբը տեսահոլովակ է թողարկել, որի գործողություններն ընթանում են Apple ընկերության գաջեթների էկրաններին: Նկարահանումն իրականացրել է կիևյան SYT-X դիզայն-ստուդիան:

Knock-Knock երգի տեսահոլովակի նկարահանմանը «մասնակցել» են 6 iPhone, 4 iPad, 1 iPod touch և 3 MacBook նոութբուք: Հեղինակների խոսքով` տեսահոլովակը նկարահանվել է մեկ տեսախցիկով և առանց մոնտաժի: Տեսանյութը YouTube-ում հայտնվել է մի քանի օր առաջ և հավաքել մեկ միլիոնից ավելի դիտում:

Աղբյուրը` http://brunettesshootblondes.org/