Samsung-ը մեծ էկրանների սիրահարների համար թողարկել է Galaxy Mega 2-ը

Samsung-ը մեծ էկրանների սիրահարների համար թողարկել է Galaxy Mega 2-ը

Samsung-Galaxy-Mega-2-model-number-SM-G750F-750x406Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy Mega սմարթֆոնի երկրորդ տարբերակը, որը դուր կգա բոլոր նրանց, ովքեր սիրում են շատ մեծ էկրաններով հեռախոսներ:

Samsung Galaxy Mega 2-ի չափսերն են 163,6 х 84,9 х 8,6 մմ, այսինքն` ավելի մեծ, քան Galaxy Note 4-ն է: Էկրանը 6 դյույմ է ` 720 х 1280 կետայնությամբ: Սմարթֆոնն ունի 1,5 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր, 1,5 ԳԲ օպերատիվ, 16 ԳԲ ներքին հիշողություն, 8 ՄՊ հիմնական և 2,1 ՄՊ դիմային տեսախցիկներ:

Galaxy Mega 2-ն աշխատում է Android KitKat օպերացիոն համակարգով և ունի էներգախնայողության Ultra Power Saving Mode համակարգ:

Samsung-Galaxy-Mega-2-model-number-SM-G750F-1-750x406

Առայժմ մոդելը հասանելի է միայն ասիական շուկայում, սակայն սպասվում է, որ շուտով այն հնարավոր կլինի ձեռք բերել աշխարհի նաև մյուս կետերում: Սմարթֆոնի մոտավոր գինը լինելու է 400 դոլար:

Աղբյուրը` http://androidinsider.ru/