2015-ին Facebook-ը սկսելու է ինտերնետ կապ ապահովող ռոբոտների փորձարկումը

2015-ին Facebook-ը սկսելու է ինտերնետ կապ ապահովող ռոբոտների փորձարկումը

402578Facebook սոցցանցը նպատակ ունի աշխարհի բոլոր ծայրերն ապահովել ինտերնետով` օգտագործելով անօդաչու ռոբոտներ: Wired-ը գրում է, որ ռոբոտների փորձարկումը մեկնարկելու է հաջորդ տարվա ընթացքում: Դրանցով զբաղվում է Connectivity Lab կոչվող ստորաբաժանումը, որը համագործակցում է internet.org նախագծի հետ:

Հիշեցնենք, որ internet.org ծրագրի առաքելությունն է ապահովել հնարավորինս շատ մարդկանց ինտերնետ կապով` օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները:

Ինչ վերաբերում է Facebook-ի անօդաչու ռոբոտներին, ապա դրանք սավառնելու են 18 կմ և ավել բարձրության վրա, որտեղ մարտկոցները լիցքավորվելու են արևային էներգիայով: Նրանք ի վիճակի են լինելու գտվնել օդում ամիսներով, նույնիսկ տարիներով` ապահովելով տեղի բնակիչների ինտերնետ կապը:

Աղբյուրը`Wired

Բաժիններ: Սոցիալական