DHL-ը սկսում է պատվերների առաքում անօդաչու սարքերի միջոցով (վիդեո)

33887871_news_bigpicԵվրոպայում ամենահայտնի փոստային ընկերությունը` DHL-ը, առաջինը կսկսի առաքել պատվերները անօդաչու սարքերի միջոցով: Այսօր DHL-ը կկատարի առաջին «թռիչքը»` առաջ ընկնելով Google և Amazon ընկերություններից, որոնք ևս զբաղվում են նման սարքերի մշակմամբ:

Գերմանական ընկերությունը օգտվելու է նման սարքերի միջոցով առաքումից դեղամիջոցներ կամ այլ շտապ պատվերներ առաքելիս: Այսօր դրոնը կթռչի դեպի Յուիստ կղզի, որտեղ արգելված է մեքենաների օգտագործումը: Փորձարկումները կտևեն 4-6 շաբաթ: Bloomberg-ը գրում է, որ ընկերության դրոնները կարող են մնալ օդում առավելագույնը 45 րոպե:

Ընկերությունը դրոններին անվանում է parcelcopters (parcel—ծանրոց, copter— ուղղաթիռ). դրանք ունեն 5կգ քաշ կարողանում են տեղափոխել առավելագույնը 1,2կգ քաշով ապրանքներ:


Աղբյուրը` Bloomberg.com