Vertu-ն թողարկելու է լյուքս դասի Android-սմարթֆոն

Vertu-ն թողարկելու է լյուքս դասի Android-սմարթֆոն

Vertu-Aster1Թանկարժեք հեռախոսներ արտադրող Vertu ընկերությունը պատրաստում է Aster անունով սմարթֆոն, որն աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով: Հեռախոսը պատրաստված է լինելու տիտանե հալվածքից և բնական կաշվից: Հաղորդում է phonearena կայքը: Հեռախոսը կշռելու է 195 գրամ:

Մոդելը կունենա 4,7 դյույմանոց էկրան` 1920 x 1080 թույլատրությամբ, քառամիջուկ Snapdragon պրոցեսոր` 2,3 ԳՀց հաճախականությամբ, 2 ԳԲ օպերատիվ և 64 ներքին հիշողություն:

Vertu-Aster2

Նորույթի հիմնական տեսախցիկը կլինի 13 ՄՊ, իսկ դիմայինը`2: Հեռախոսը համալրված կլինի նաև NFC չիպով և կաշխատի LTE ցանցերում:

Հեռախոսի գնի մասին առայժմ տվյալներ չկան, սակայն մոտավոր գինը կլինի 10 հազար դոլարի սահմաններում:

Աղբյուրը` http://androidinsider.ru/

Բաժիններ: Mobile, Tech