Արգենտինայում անօդաչու սարքերով բացահայտում են հարկերից խուսափողներին

Արգենտինայում անօդաչու սարքերով բացահայտում են հարկերից խուսափողներին

 

sm_drone-ban_600Վերջին ժամանակներում անօդաչու թռչող սարքերի` դրոնների գինը բավական մատչելի է դարձել` հասանելի դարձնելով դրանք օգտագործողների ավելի լայն շրջանակներին: Դրոնների մատուցած ծառայություններից օգտվում են այսօր ոչ միայն փոստային ընկերությունները, ինչպիսին է DHL-ը, այլև պետական ծառայությունները:

Ինչպես գրում է Telegraph-ը, Հարավային Ամերիկայի երկրները, այդ թվում նաև Արգենտինան, սկսել են դրոններ օգտագործել` բացահայտելու համար հարկերից խուսափող մեծահարուստներին, ովքեր խուսափում են հայտարարագրել իրենց ունեցվածքը:

Անօդաչու սարքերի արած առանձնատների լուսանկարները խոսում են այլ բանի մասին: Պարզվում է` Բուենոս Այսրեսի ծայրամասերում դրոնների միջոցով գտնվել է մոտ 200 առանձնատուն և 100 ջրավազան, որոնք հայտարարագրված չեն փաստաթղթերում: Այս ունեցվածքի համար չվճարված հարկը գերազանցում է արդեն $2 մլն դոլարը:

 

Աղբյուրը` telegraph.co.uk