Մանրամասներ` HTC M8 Eye նոր դրոշակակրի մասին

Մանրամասներ` HTC M8 Eye նոր դրոշակակրի մասին

HTC-One-M8-DSC06661-640x373Ցանցում են հայտնվել HTC ընկերության նոր դրոշակակիր սմարթֆոնի` M8 Eye մոդելի մասին տեղեկություններ, ըստ որոնց` սարքը կունենա 13 ՄՊ Duo տեսախցիկ` խորության սենսորով:

Հայտնի է, որ HTC M8 Eye-ն աշխատելու է Android 4.4.4 օպերացիոն համակարգով (HTC Sense 6.0 ապահովմամբ) և ունենալու է ավելի մեծ էկրան, քան 5,2 դյույմանոց անկյունագծով նախորդ սերնդի One-ը (M8), սակայն թույլատրությունը մնացել է նույնը` 1080p: Սպասվում է, որ նորույթը կներկայացվի հոկտեմբերին:

Մոդելի տեխնիկական մյուս պարամետրերը, ամենայն հավանականությամբ, կլինեն նույնը, ինչ One (M8)-ի դեպքում է:

Աղբյուրը`phandroid.com

Բաժիններ: Mobile, Tech