IKEA-ի իրերով կարելի է արդեն վիդեոխաղեր խաղալ (վիդեո)

IKEA-ի իրերով կարելի է արդեն վիդեոխաղեր խաղալ (վիդեո)

l-ecal-invitee-par-pro-helvetia-a-grafik-14-2220Շվեյցարական ECAL դիզայնի և արվեստի ինստիտուտի ուսանող Մարկ Դյուբուան ստեղծել է հավելված, որը թույլ է տալիս տարբեր առարկաներ, օրինակ` IKEA-ի փայտե ամանները, տուփերը, օգտագործել որպես վիդեոխաղերի կոնտրոլեր: Այս մասին հաղորդում է The Verge-ը:

Առարկան նման եղանակով օգտագործելու համար պետք է սմարթֆոնի վրա տեղադրել  հավելվածը և միացնել այն: Հավելվածը կհաշվարկի սմարթֆոնի գիրոսկոպից և տեսախցիկից ստացած տվյալները, այնուհետև կցուցադրի դրանք էկրանին: Այսպես, կլոր կոնտրոլեր ստեղծելու համար սմարթֆոնն ամրացվում է տակդիրի վրա և տեղադրվում ամանի մեջ:

Առայժմ այս եղանակով կարելի է խաղալ միայն Դյուբուայի կողմից ստեղծված Collidem խաղը, սակայն նա ապագայում պատրաստվում է մշակել այլ խաղեր ևս:

Աղբյուրը` The Verge