Motorola Nexus 6-ը կաշխատի Android L օպերացիոն համակարգով (ֆոտո)

Motorola Nexus 6-ը կաշխատի Android L օպերացիոն համակարգով (ֆոտո)

gsmarena_001Օրեցօր ինտերնետում ավելի շատ տեղեկատվություն է հայտնվում Motorola Nexus 6 սմարթֆոնի մասին, որի թողարկումը սպասվում է հոկտեմբերի կեսերին:

Nexus-ի նոր մոդելը, որը հայտնի է նաև Motorola Shamu անունով, լուսանկարվել է LG G3 մոդելի հետ միասին, և լուսանկարից երևում է, որ Nexus-ն ավելի մեծ է, քան 5,5 դյույմանոց էկրան ունեցող LG G3-ը:  GSMArena-ն գրում է, որ Nexus-ի ետնային կափարիչը պատրաստված է պլաստիկից, իսկ պատյանը`մետաղից, ինչպես Moto X (2014)-ի դեպքում է:

Ցանցում են հայտնվել նաև լուսանկարներ, որոնք ցուցադրում են սմարթֆոնը միացված վիճակում. դրանցից մեկն ապացուցում է, որ սմարթֆոնն աշխատելու է Android L օպերացիոն համակարգով:

 shamu-dark-bright-640x521

Սպասվում է, որ Nexus 6-ը կունենա Qualcomm Snapdragon 805 պրոցեսոր, 5,92 դյույմանոց QHD էկրան, 3 օպերատիվ, 32 ներքին հիշողություն, 13 ՄՊ հիմնական տեսախցիկ, 3200 մԱ/ժ մարտկոց:

Աղբյուրը` GSMArena

Թեգեր: Android L, Nexus 6