Չինաստանը արգելափակել է Instagram-ը Հոնկոնգում

iՉինական կառավարությունը արգելափակել է Instagram-ը Հոնկոնգի տարածքում զանգվածային բողոքների պատճառով: Սրանում կարելի է համոզվել blockedinchina.net-ից, որտեղ ներկայացված են Չինաստանում արգելափակված կայքերը:

iiԿառավարությունը նման որոշում է կայացրել ըմբոստացած քաղաքի լուսանկարները պետության այլ քաղաքաներում տարածվելուց խուսափելու համար: Instagram-ը այն փոքրաթիվ սոց. կայքերից էր, որ արգելված չէր Չինաստանում:

Սակայն Հոնկոնգում Instagram-ը դեռ աշխատում է, քանի որ դեպքի վայրից շարունակում են լուսանկարներ հայտնվել: Ցուցարարներն օգտագործում են հեշթեգ #OccupyCentral-ը (այսպես է կոչվում քաղաքացիական անհնազանդության գործողությունը, որի մասնակիցները հրաժարվում են լքել քաղաքի կենտրոնը) :

Հոնկոնգյան ցույցերին մասնակցում է մոտ 50,000 մարդ: Նրանց մեծ մասը ուսանողներ են, որոնք դեմ են, որ Պեկինը հրաժարվի 2017թ. Հոնկոնգում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուց: Օգոստոսին չինական կառավարությունը որոշում է ընդունել, որ բոլոր թեկնածուները նախևառաջ պետք է հաստատվեն կառավարության հանձնաժողովի կողմից:

Աղբյուրը՝ Business Insider