6 դյույմանոց ճկվող ֆաբլետ-թևնոց (վիդեո)

portalIndiegoGo ծառայության կայքում այժմ միջոցներ են հավաքվում մի սարքի համար, որը ճկվում է ու նախատեսված է դաստակի վրա կրելու համար: Սարքը մշակել է կալիֆորնիական Arubixs ընկերությունը:

«Շուկայում առկա կրելի սարքերը, ներառյալ նոր Apple Watch-ը, շատ փոքր են հաղորդագրություններ ուղարկելու և այլ գործողություններ կատարելու համար»,- կարծում է Arubixs-ի հիմնադիր Բրենդոն Մեիրսը:

Portal կոչվող ֆաբլետը, ըստ նրա, ոչ թե ուղղակի կրելի սարք է, այլ 6 դյույմանոց լիարժեք սմարթֆոն, որը ճկվում է, ջրակայուն է և շատ դիմացկուն: Ֆաբլետն ունի 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 64 ԳԲ ներքին հիշողություն, NFC, Bluetooth, LTE: Բացի այդ` սարքը հնարավորություն ունի անլար լիցքավորվել: Ֆաբլետը համալրված է չորս տեսախցիկներով, որոնք նախատեսված են ժեստերի ճանաչման համար:

Մեկ ամսվա ընթացքում Arubixs-ը ծրագրում է IndiegoGo-ի միջոցով հավաքել $300 000: Նշենք, որ 2016-ի սկզբին Arubixs-ը պատրաստվում է ներկայացնել «կրելի սմարթֆոն», որը կունենա 4 դյույմանոց էկրան:

Աղբյուրը` IndiegoGo