Մարկ Ցուկերբերգը դարձել է տարվա ամենաշատ վաստակած ամերիկացին

Մարկ Ցուկերբերգը դարձել է տարվա ամենաշատ վաստակած ամերիկացին

mark-zuckerberg-facebook

Forbes ամսագիրն ամեն տարի թողարկում է աշխարհի ամենահարուստ 400 մարդկանց ցուցակը: Facebook սոցցանցի համահիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ըստ ամսագրի վարկածի, դարձել է ԱՄՆ-ի 11-րդ ամենահարուստ քաղաքացին` իր $34 միլիարդ կարողությամբ: Նա նաև  դարձել է տարվա ամենաշատ վաստակած ամերիկացին` ավելացնելով իր հարստությանը ևս $15 միլիարդ դոլար:

Ս.թ. հուլիսին Facebook սոցցանցը հայտարարեց, որ տարվա երկրորդ եռամսյակում եկամուտը 67%-ով ավելացել է` համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ: Ընդ որում` եկամտի 62%-ը ստացվել է սոցցանցի բջջային հավելվածում ցուցադրվող գովազդներից:

Իսկ թե ովքեր են հայտնվել ամենահարուստների տասնյակում, դիտեք այս նկարում.

screen shot 2014-09-29 at 12.54.02 pm

Աղբյուրը` businessinsider

Բաժիններ: Սոցիալական