Ներկայացվել է Windows 10 օպերացիոն համակարգը

Ներկայացվել է Windows 10 օպերացիոն համակարգը
924518960911183759Այսօր Սան Ֆրանցիսկոյում կայացած միջոցառմանը Microsoft ընկերությունը ներկայացրել է Windows-ի նոր տարբերակը: Բոլոր սպասումներին հակառակ ՕՀ-ը կկոչվի Windows 10, ոչ թե Windows 9:

Տեսնենք, թե ինչ նորամուծություններ է ունենալու ՕՀ-ի նոր տարբերակը.
Start Menu-ն իսկապես վերադարձել է

924518960967924879

Հին, սակայն նաև նոր Start menu-ն կպարունակի Windows 8-ի տարրեր, օրինակ` «կենդանի» կոճակներ, որոնք ժամանակ առ ժամանակ կթարմացվեն: Օգտագործողը հնարավորություն կունենա փոփոխել Start Menu-ի չափսերը: Այն նաև կունենա համընդհանուր որոնում և կցուցադրի նաև վեբ-արդյունքներ:

924518961085008271

Այս մասին ևս հայտնի էր, սակայն միայն ոչ պաշտոնական աղբյուրներից:

Կատարելագործված մուլտիթասքինգ և մեկից ավելի Desktop-ներ
924518961135648655

OS X-ում և Linux-ում վաղուց գործում է ընթացիկ ծրագրերն ու բաց պատուհանները տեսնելու հնարավորություն. Microsoft-ը ևս ավելացնում է այս Task View ֆունկցիան, որը ցուցադրում է այդ պահին բաց բոլոր պատուհանները: Կա նաև մի քանի desktop-ներ ունենալու հնարավորություն:

Թարմացվել է Command Prompt-ը

Իրականում թարմացումը ներառում է ընդամենը մի փոփոխություն. այսուհետ հնարավոր է քլիք անելու փոխարեն օգտագործել Ctrl+V-ն: Փոքր փոփոխություն է, սակայն նրանք, ովքեր հաճախ են օգտագործում Command Prompt-ը, շատ կուրախանան:

Համաժողովին Microsoft-ի ներկայացուցիչները նշել են, որ Windows 10-ն առայժմ գտնվում է մշակման սկզբնական փուլում: Մանրամասները կներկայացվեն հանրությանը 2015-ի ապրիլին կայանալիք BUILD կոնֆերանսին, իսկ Windows 10-ի վերջնական տարբերակը հասանելի կլինի 2015-ի վերջին:

Աղբյուրը` lifehacker.com