Թուրքիայի նախագահը դժգոհում է նոր iPhone-ից

29586_srcԹուրքիայի նախագահ Էրդողանը քննադատել է Apple ընկերության նոր սերնդի iPhone-ը Թուրքիայի արտահանողների ասամբլեայում իր ունեցած ելույթի ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք Today’s Zaman կայքից:

«Բրենդը թողարկել է իր սմարթֆոնի վերջին մոդելը, և մարդիկ գիշերներով չեն քնում հերթերի մեջ, որպեսզի գնեն այն: Ընկերությունն ամեն տարի թողարկում է նոր մոդել, սակայն թույլ տվեք ասել, որ դրանց միջև մեծ տարբերություններ չկան: Ընկերությունները ստիպում են մարդկանց հերթ կանգնել զուտ բրենդի հայտնիության պատճառով, այդպիսով վաճառվում է ոչ թե հեռախոսը, այլ բրենդը, «Տես, ես գնել եմ ամենավերջին մոդելը» ասելու ցանկությունը»,-նշել է նախագահը:

Այնուհետև Էրդողանը հաստատել է, որ տեխնոլոգիական ընկերությունները դրական ազդեցություն են ունենում երկրների տնտեսության վրա: Նշենք, որ նա չի նշել կոնկրետ մոդելներ, սակայն սեպտեմբեր ամսվա ընթացքում հերթեր գոյացել են միայն iPhone 6-ի և iPhone 6 Plus-ի համար:

Աղբյուրը` todayszaman.com