MOTA SmartRing խելացի մատանին հավաքել է $100 հազար դոլար (վիդեո)

403271Օրերս Indiegogo կայքում վերջացել է MOTA SmartRing խելացի մատանու համար կազմակերպված դրամահավաքը, և ստեղծողներին հաջողվել է պլանավորածից 4 օր շուտ հավաքել պահանջվող $100 000 դոլարը:

MOTA մատանին առաջարկում է նույն ֆունկցիաները, ինչ այլ կրելի գաջեթներ, օրինակ` դրա օգնությամբ հնարավոր է տեղեկանալ զանգերի, հաղորդագրությունների, սոցցանցերի ծանուցումների և այլնի մասին: Մատանին միանում է սմարթֆոնին Bluetooth կապի միջոցով:

Նշենք, որ MOTA-ի խելացի մատանին վաճառքում կլինի ոչ շուտ, քան մյուս տարվա ապրիլին:

Աղբյուրը`MOTA