Google-ը պատմել է, թե երբ կթողարկվի Project Ara մոդուլային սմարթֆոնը

Google-ը պատմել է, թե երբ կթողարկվի Project Ara մոդուլային սմարթֆոնը

GoogleProjectAra2-750x500Google-ի Project Ara ծրագրի ղեկավար Պավել Յարեմենկոն հայտնել է, որ մոդուլային սմարթֆոնների առաջին մոդելը կներկայացվի ս.թ. դեկտեմբերին կայանալիք համաժողովին, իսկ վաճառքում այն կհայտնվի արդեն 2015-ի սկզբին: Այժմ Google-ը համագործակցում է Rockchip, Foxcoon, Quanta և Toshiba ընկերությունների հետ: 

Իսկ ի՞նչ օպերացիոն համակարգով կաշխատեն Project Arа-ի սմարթֆոնները: Յարեմենկոյի խոսքով` սմարթֆոնները կաշխատեն Android L օպերացիոն համակարգով:

GoogleProjectAra1-750x422

Նշենք, որ Ara-ի սմարթֆոնների առանձնահատկությունն այն է, որ դրա մասերը, նույնիսկ մարտկոցը, հնարավոր կլինի փոխել: Կգործի նաև հեռախոսի մասերի խանութ:

Աղբյուրը` http://androidinsider.ru/