Օդակայանների անվտանգությունը կապահովեն թռչուն-ռոբոտները (վիդեո)

7c3e6d971c75cedad0e396c8baaa4520Օրերս նիդերլանդական ընկերություններից մեկը ներկայացրել է թռչուն-ռոբոտների երկու մոդել, որոնք նախատեսված են օդակայանների պաշտպանության համար. խոսքը գնում է ավիատրանսպորտի միջոցները խանգարող թռչուններից պաշտպանելու մասին:

Ըստ վիճակագրության` ամեն օր աշխարհում մեկ օդանավ ստիպված վայրէջք է կատարում խանգարող թռչունների պատճառով: Երբեմն դրանք վնաս են հասցնում օդանավներին կամ փակում են ճանապարհը: Օդակայաններում թռչուններից խուսափելու համար տեղադրում են ձայնային ազդանշաններ, խրտվիլակներ, սակայն դա այնքան էլ չի օգնում:

Ինչ վերաբերում է նիդերլանդական ընկերության ներկայացրած մոդելներին, ապա դրանցից մեկը նման է բազեի, իսկ մյուսը` արծվի: Բազեի չափսերն են` 58 սմ երկարություն և 120 սմ լայնություն` բացված թևերով: «Թռչունները» ղեկավարվում են օպերատորների կողմից, սակայն ապագայում ծրագրվում է ավտոնոմ ղեկավարման անցնել, որպեսզի ռոբոտներն ինքնուրույն կարողանան գործել: Փորձարկումը ցույց է տվել, որ ռոբոտները 75%-ով նվազեցնում են թռչունների քանակը:

 

Աղբյուրը` dailymail