Coca-Cola-ն Աֆրիկայում տեղադրում է անվճար Wi-Fi-ով տերմինալներ

coke-wifi-machineCoca-Cola ընկերությունը և հեռահաղորդակցման BT Global Services օպերատորը սկսել են Աֆրիկայի ամենաաղքատ շրջաններում անվճար Wi-Fi կապով ավտոմատներ տեղադրել, որոնք ի սկզբանե նախատեսված են զովացուցիչ ըմպելիքը վաճառելու համար: Ծրագրի նպատակն է աշխարհի ամենաաղքատ մասերում ապահովել ինտերնետ կապ:

Ավտոմատ սարքերը տեղադրվում են առևտրային կենտրոնների և դպրոցների հարևանությամբ: Նշենք, որ պարտադիր չէ Coca-Cola գնել` Wi-Fi-ից օգտվելու համար:
Նշենք, որ BT ընկերությունը իրականացրել է նման ծրագրեր նաև այլ երկրներում, այդ թվում` Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում և այլն:

Աղբյուրը` ubergizmo