Samsung-ը թողարկել է Galaxy Grand Prime սելֆի-սմարթֆոնը

Samsung-ը թողարկել է Galaxy Grand Prime սելֆի-սմարթֆոնը

403398Samsung ընկերությունը պաշտոնապես թողարկել է Galaxy Grand Prime սմարթֆոնը, որը ներկա պահին վաճառվում է միայն Հնդկաստանում, իսկ որոշ ժամանակ անց այն հասանելի կլինի նաև այլ երկրներում: Մոդելն ունի Cortex-A53 քառամիջուկ պրոցեսոր` 1,2 ԳՀց հաճախականությամբ և 1 ԳԲ օպերատիվ հիշողություն:

 

Ներքին հիշողությունը 8 ԳԲ է, որը կարելի է մեծացնել մինչև 64 ԳԲ microSD-քարտով: Էկրանի անկյունագիծը 5 դյույմ է, իսկ թույլատրությունը 960×540 (qHD): Galaxy Grand Prime-ն ունի երկու SIM-քարտի հնարավորություն և 5 ՄՊ դիմային ու 8 ՄՊ հիմնական տեսախցիկ` լուսադիոդային լուսարձակմամբ: Սարքն աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով:

403397

Հեռախոսի չափսերն են 144,8 x 72,1 x 8,6 մմ, քաշը 156 գրամ է: Մարտկոցի տարողությունը 2600 մԱ/ժ է: Samsung Galaxy Grand Prime-ի գինը $280 դոլար է:

Источник: Samsung