Թողարկվել է ամենաէժան Android-սմարթֆոնը

3_Jivi_JSP_20Jivi հնդկական ընկերությունը թողարկել է աշխարհի ամենաէժան Android-սմարթֆոնը, որը կոչվում է Jivi JSP 20: Հեռախոսի արժեքը 30 դոլար է: Jivi-ի գլխավոր տնօրենի խոսքով` ընկերությունը պատրաստվում է հնդկական շուկայում իրացնել մոտ 200 հազար Jivi JSP 20:

Սմարթֆոնն ունի 3,5 դյույմանոց էկրան` 320 x 480 թույլատրությամբ, երկու SIM-քարտի հնարավորություն, քաշը 95 գրամ է: Պրոցեսորը 1 ԳՀց է, իսկ օպերատիվ հիշողությունը 128 ՄԲ, ներքինը` 256 ՄԲ, սակայն կա նաև microSD-ի հնարավորություն (մինչև 32 ԳԲ): Հեռախոսն ունի նաև 2 ՄՊ տեսախցիկ` LED լուսարձակմամբ: Մարտկոցի տարողությունը 1350 մԱ/ժ է:

2_Jivi_JSP_20 0_Jivi_JSP_20

Jivi JSP 20-ն աշխատում է բավական հին Google Android 2.3.5 Gingerbread օպերացիոն համակարգով: Հեռախոսը ներկայացվում է երկու տարբերակով` սև և սպիտակ:

Աղբյուրը` http://androidinsider.ru/