Հագուստ արտադրողները կմեծացնեն նոր մոդելների գրպանները` iPhone 6 Plus-ին համապատասխան

iphone-6-and-6-plus-cameraQuartz և Mashable ընկերությունները հաղորդում են, որ հագուստ արտադրողները պատրաստվում են մեծացնել նոր մոդելների գրպանները, որպեսզի դրանցում տեղավորվեն նոր iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնները:  

Մասնավորապես նշվում է, որ ճապոնական Uniqlo-ն սկսել է քննարկել այս հարցը դիզայներների հետ: Այս նույն գործով են զբաղված նաև American Eagle, J. Crew, Lee Jeans, Levi’s և L.L. Bean ընկերությունները: Ավելին`American Eagle-ն արդեն վերջացրել է տղամարդկանց տաբատների գրպանների ձևափոխումը:

Mashable-ը նաև փորձարկել է, թե որ բրենդների մոդելներն են հարմար նոր iPhone-ների համար. պարզվել է H&M, J. Crew և Uniqlo-ն թույլ են տալիս տեղավորել սմարթֆոնը գրպանում, իսկ  BDG, Gap և J. Crew ջինսերի գրպանները փոքր են դրա համար:

Աղբյուրը` Mashable.com