Մարդիկ ամեն ինչի պատրաստ են անվճար WiFi-ի համար

Մարդիկ ամեն ինչի պատրաստ են անվճար WiFi-ի համար
wifF-Secure ընկերության, Տեղեկատվական անվտանգության բրիտանական ինստիտուտի և գերմանական SySS ընկերության մասնագետներն անցկացրել են համատեղ հետազոտություն` պարզելու համար, թե ինչի են պատրաստ օգտագործողներն անվճար WiFi-ից օգտվելու համար:

Փորձարկման համար SySS-ը WiFi կետ է գործարկել Լոնդոնի կենտրոնում: 30 րոպեում հոթսփոթին միացել է 250 սարք, որոնցից մեծ մասը` ավտոմատ կերպով: Կես ժամվա ընթացքում 33 սարքի «գործունեությունը» պահպանվել է, այդ թվում` որոնողական հարցումներն ու ուղարկված հաղորդագրությունները: Ընդհանուր առմամբ ստացվել է 32 ՄԲ ինֆորմացիա, որը ջնջվել է անվտանգության նկատառումներով:

«Մենք բոլորս սիրում ենք օգտագործել անվճար WiFi, սակայն փորձը ցույց է տալիս, որ շատ հեշտ է միացնել անվճար Wi-fi և լրտեսել օգտագործողներին, իմանալ նույնիսկ նրանց գաղտնաբառերը», — նշում է F-Secure-ի անվտանգության մասնագետ Շոն Սալիվանը:

Աղբյուրը` Net Security

Բաժիններ: IT-Security, Tech