ՌԴ-ում iCloud-ը և Google Drive-ը արգելվելու են պետական աշխատողների համար

ooՌԴ-ի կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը առաջարկել է պաշտոնյաներին 2016թ.-ի հունվարի 1-ից դադարել օգտվել արտասահմանյան ամպային ծառայություններից:

Նախարարությունը Ինֆորմացիայի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ինֆորմացիայի անվտանգության մասին օրենքում փոփոխություններ է կատարել. փաստաթղթի համաձայն` գործնական նպատակներով պետական ​​հաստատությունների աշխատակիցները պետք է օգտվեն միայն տեղական ծառայություններից, որոնք երկրի տարածքում ենթակառուցվածքներ ունեն:

2014թ.-ի մայիսին նախարարությունն առաջարկեց ստեղծել ամպային ծառայությունների «երաշխավորող մատակարար», որը կսպասարկի պետական ընկերություններին և կառավարական գործակալություններին:

Աղբյուրը՝ Lenta.ru