iPhone գնելուց առաջ ստուգեք` արդյո՞ք այն գողացված չէ

fmi1-605x480Եթե գնորդը ուշադրություն չի դարձնում օգտագործված ապրանքի տեխնիկական տվյալներին և միանգամից վճարում է` ձեռք բերելով այն, չի բացառվում, որ կանգնի լուրջ խնդիրների առաջ: Մինչև վերջերս ռեալ չէր մի քանի րոպեում պարզել` արդյոք տվյալ հեռախոսը գողացված է եղել կամ խնդիրներ ունի, թե ոչ: Օրինակ` դուք կարող էիք գնել iPhone 5 բավական բարձր գնով, սակայն երբ փորձեիք գրանցվել ձեր Apple ID-ով, պարզվեր, որ բջջային կապը միացնելու համար անհրաժեշտ է ունենալ նախորդ տիրոջ տվյալները, իսկ վերջինս չպատասխաներ զանգերին…

Հատուկ այս դեպքերի համար Apple-ը ներկայացրել է նոր Check Activation Lock Status հավելվածը, որից օգտվելը բավական հեշտ է. բացում եք հավելվածի էջը.

1. Լրացնում ենք հետաքրքրող iPhone-ի IMEI կամ Serial Number-ը, որոնք սովորաբար տեղադրված են լինում տուփի վրա:
Screen-Shot-2014-10-02-at-13.49.35-520x3022. Լրացնում ենք անվտանգության թվերն ու տառերը և սեղմում Continue:Screen-Shot-2014-10-02-at-13.49.51-520x3023. Կվերահասցեավորվեք ստուգման արդյունքների էջ, որտեղ կգտնեք նաև տեղեկատվություն, թե ինչպես անջատել Activation Lock-ը, եթե որոշեք վաճառել ձեր հեռախոսը:
Աղբյուրը` lifehacker