Դիջիթեք Էքսպո 2014. ռոբոտաշինությունն սկսվում է լեգոներից (ֆոտո)

Դիջիթեք Էքսպո 2014. ռոբոտաշինությունն սկսվում է լեգոներից (ֆոտո)

IMG_20141004_140135Օհանյան կրթահամալիրում առաջին դասարանից ներդրված են երեք առարկաներ` ինֆորմատիկա, գիտություն և ռոբոտաշինություն: Առաջին դասարանից սկսած ռոբոտաշինության ժամին աշակերտները զբաղվում են խոշոր լեգոներ հավաքելով, իսկ ավելի բարձր դասարաններում նրան հավաքում են ավելի մանր լեգոներ:

Կրթահամալիրի փոխտնօրեն Սոնա Միսկանյանը itTREND-ի հետ զրույցում ասաց, որ ինֆորմատիկայի դասերին աշակերտներն անցնում են տարրական ծրագրավորում, որի մակարդակը նույնպես բարդանում է աստիճանաբար: «Կրթահամալիրում գործում է նաև ռոբոտաշինության ակումբ, որտեղ կարող են հաճախել նաև այլ դպրոցների սաներ»,-ավելացրեց փոխտնօրենը:

Դիջիթեք Էքսպո 2014 ցուցահանդեսին կրթահամալիրի տաղավարը լի էր փոքրիկներով, որոնք մեծ ոգևորությամբ հավաքում էին լեգոներ` մեկը մյուսին հերթ չտալով:

IMG_20141004_140146

IMG_20141004_140141

IMG_20141004_140121

IMG_20141004_140119

Իսկ կրթահամալիրի սաները ներկայացնում էին նաև  մի քանի ռոբոտներ, որոնցից մեկն արգելքի հանդիպելու դեպքում փոխում է շարժման ուղղությունը, իսկ մյուսը` փայլեցնում է հատակը:

IMG_20141004_140342