Դիջիթեք Էքսպո 2014. տեղեկատվություն Երևանի հուշարձանների մասին

Դիջիթեք Էքսպո 2014. տեղեկատվություն Երևանի հուշարձանների մասին

rԴիջիթեք Էքսպո 2014 տեխնոլոգիական ցուցահանդեսին VTGSoftware ընկերությունը ներկայացրեց Yerevan monuments հավելվածը, որը ծանոթացնում է երևանյան հուշարձաններին:

Այն կարող է հետաքրքիր լինել ոչ միայն տեղի քաղաքացիներին, այլ նաև շատ օգտակար` զբոսաշրջիկների համար, քանի որ հավելվածը AppStore-ից ներբեռնելով՝ կարելի է մանրամասն տեղեկատվություն ստանալ հուշարձանի մասին. որտեղ է գտնվում այն, ով է ճարտարապետը, ինչ նախապատմություն ունի, երբ է կառուցվել և այլն:

Ներկայացուցիչը պատմեց itTREND-ին, որ հավելվածը ներառում է նաև քարտեզ, որը կօգնի շատ ավելի հեշտ գտնել ցանկացած հուշարձան: