ԴիջիԹեք Էքսպոյի շրջանակներում անցկացվել է «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը

ԴիջիԹեք Էքսպոյի շրջանակներում անցկացվել է «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը

DSC_1861Հոկտեմբերի 3-5-ը ԴիջիԹեք 2014 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսում կայացել է «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը, որին մասնակցել են դպրոցներում ստեղծված ինժեներական խմբակների սաներ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ 2012-ից դպրոցներում բացվել են ռոբոտաշինության խմբակներ, որոնց տրամադրվել են հատուկ այդ նպատակով նախագծված ռոբոտ-կոնստրուկտորներ։

Ռոբոտատեխնիկայի խմբակներն արդեն գործում են թվով 60 դպրոցում: Դրանցից 50-ը ստեղծվել են մարզերում: «Ռոբոտներն առօրյայում» փառատոնի ընթացքում ցուցադրվել են ինժեներական խմբակների սաների պատրաստած`տարբեր առաջադրանքներ կատարող ռոբոտները։ Այս տարի, ի թիվս այլ միջոցառումների, անցկացվել է նաև էկոռոբոտների մրցույթ, որի նպատակը բնապահպանական քարոզչությունն է և թափոնների վերամշակման խնդրի վրա հանրային ուշադրությունը սևեռելը։ Ցուցահանդեսում ցուցադրվել են նաև անօդաչու թռչող սարքեր։

DSC_1854«Ռոբոտներն առօրյայում» փառատոնն իր երիտասարդ այցելուներին օգնում է մասնագիտական կողմնորոշման հարցում։ ԻՏՁՄ ուսումնասիրությունների արդյունքներով՝ ռոբոտաշինության խմբակները զգալիորեն նպաստում են ռոբոտատեխնիկայով զբաղվող աշակերտների առաջադիմությանը։ Դպրոցական տարիքում ստացած գիտելիքները հատկապես մնայուն են:

Նշենք, որ փառատոնը հովանավորել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: