Ըստ օգտագործողների՝ iPhone 6-ը «քաշքշում» է մազերը (վիդեո)

Ըստ օգտագործողների՝ iPhone 6-ը «քաշքշում» է մազերը (վիդեո)

memes_iphone_6-hairgate-problemas_iphone_6-problemas_apple_MILIMA20141006_0324_8iPhone 6 օգտագործողները սոցցանցերում բողոքում են, որ իրենց նոր սմարթֆոնը «քաշքշում» է մազերը: Պատճառն, ըստ նրանց, այն է, որ էկրանն ու կաղապարը մի փոքր հեռու են իրարից, որտեղ էլ մտնում և մնում են օգտագործողների մազերը: Այս մասին հաղորդում է The Daily Dot-ը:

Мashable տեխնոբլոգի մասնագետները փորձարկել են iPhone 6-ը տարբեր ձևերով, սակայն այդպես էլ չեն կարողացել այնպիսի արդյունք ստանալ, ինչպիսին նկարագրում են Twitter-ում բողոքողները:

Ինչպես նշում է Forbes  ամսագիրը, iPhone 6-ը նման թերություն չունի, և ապակին շատ լավ է ամրացված կաղապարին. ընդ որում՝ այն մոդելները, որոնք իսկապես ունեն նման խնդիր, խոսքը Samsung Galaxy Note 2 և 3 մոդելների մասին է, մազերի հետ խնդիիրներ չեն ունեցել: Ամսագրի կարծիքով՝ սա ուղղակի հերթական մտացածին սկանդալն է, որը կրկին ուշադրության կենտրոնում է պահում  Apple-ի նոր սմարթֆոնները:

Աղբյուրը՝ Daily Dot

Բաժիններ: Mobile, Tech, Ժամանց
Թեգեր: hairgate, iPhone 6