Որքա՞ն գումար է հավաքվել Գյումրիում «Թումո»-ի կառուցմանն աջակցող հեռուստամարաթոնի ընթացքում

Որքա՞ն գումար է հավաքվել Գյումրիում «Թումո»-ի կառուցմանն աջակցող հեռուստամարաթոնի ընթացքում

42781412712371«Շանթ» հեռուստաընկերության եթերում հոկտեմբերի  7-ին մեկնարկեց հեռուստամարաթոն, որից ստացված միջոցները օգնելու են Գյումրիում «Թումո» կենտրոնի կառուցմանը: Նշենք, որ հեռուստամարաթոնը նվիրված է Հայաստանում 1988-ի երկրաշարժի 26-րդ տարելիցին:

Մարաթոնը մեկնարկել էր առավոտյան ժամը 9-ից և տևել մինչև կեսգիշեր: Այս ընթացքում հավաքվել է 163 452 ԱՄՆ դոլար:

Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կենտրոնի կառուցման նախաձեռնության հեղինակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Սփյուռքից առաջիններից մեկն արձագանքել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, որը, բացի սեփական ներդրումից, համայն աշխարհի հայրենակիցներին կոչ է արել միանալ բարեգործությանը և հայ երեխաներին օգնել ունենալ արժանապատիվ ապագա հենց հայրենիքում: