Քանի բաժանորդ է Հայաստանում օգտվում բջջային կապից (2014, երկրորդ եռամսյակ)

Քանի բաժանորդ է Հայաստանում օգտվում բջջային կապից (2014, երկրորդ եռամսյակ)

child-using-cell-phoneՀայաստանում գործող երեք բջջային օպերատորներից օգտվող բաժանորդների ընդհանուր քանակը 2014թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ 3348799 է, ընդ որում՝ աճը առաջին եռամսյակի համեմատ 29868 է  (ներթափանցումը մոտ 120%): Այս մասին տեղեկանում ենք տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից:

Բաժանորդներն ըստ օպերատորների բաշխվում են հետևյալ կերպ (փակագծերում՝ փոփոխություններն առաջին կիսամյակի հետ համեմատած).

  • VivaCell – 2 121 831  (+19 354)
  • Beeline –   718 954 (+19 573)
  • Orange – 508 014 (-9 059)

Համացանցին միացած բջջային հեռախոսների թիվը հասնում է 1,56 միլիոնի, որոնք բաշխվում են հետևյալ կերպ (փակագծերում՝ փոփոխություններն առաջին կիսամյակի հետ համեմատած).

  • VivaCell – 1 005 504 (+2 493)
  • Beeline – 301721 (+1 859)
  • Orange – 254319  ( -11 731)

Հ.Գ. Տվյալները վերցրած են օպերատորներից:

Աղբյուրը՝ Banman.am