BrightSwitch-ը կանջատի լույսը, եթե դուք մոռանաք (վիդեո)

BrightSwitch-ը կանջատի լույսը, եթե դուք մոռանաք (վիդեո)

403779Indiegogo կայքում հաջողությամբ ավարտվել է BrightSwitch սարքի զանգվածային արտադրության համար կազմակերպված դրամահավաքը (հավաքվել է նախատեսված 5000 դոլարը): Սարքն իրենից ներկայացնում է լույսի սովորական անջատիչ, որը կարողանում է անջատել լույսն այն դեպքում, երբ օգտագործողը մոռանա այդ մասին:

Սարքը թույլ է տալիս նախապես նշել այն ժամերը, երբ սենյակը դատարկ է լինում: Երբ այդ ժամը գալիս է, անջատիչն ավտոմատ կերպով հանգցնում է լույսը: Սահմանված գրաֆիկը խախտելու դեպքում պետք է ուղղակի սեղմել կոճակը, և սենյակի լույսը կմիանա:

BrightSwitch-ն աշխատում է բոլոր տեսակի լամպերի հետ. անջատիչ արժեքը մոտ 20 դոլար է: Սարքը վաճառքի դուրս կգա արդեն այս ամսվա ընթացքում:

Աղբյուրը՝ Indiegogo

Բաժիններ: Tech, Համալրիչներ
Թեգեր: BrightSwitch, Indiegogo