Զգուշացեք ACBA-Online համակարգի կայքի կեղծ տարբերակից

Զգուշացեք ACBA-Online համակարգի կայքի կեղծ տարբերակից

aaaaaacbaԱյսօր առավոտյան ժամը 2:00-ի մոտակայքում հաքերների կողմից ստեղծվել է ACBA-Online համակարգի կայքի կեղծ տարբերակը, որը ամբողջովին կրկնօրինակում է իրական կայքի տեսքը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից:

Հաճախորդը վերոնշյալ կեղծ կայքի հղումը ստանում է էլեկտրոնային փոստին ստացված նամակի միջոցով: Կեղծ կայքում մուտքագրելով Ձեր username-ը և գաղտնաբառը՝ Դուք դրանք ինքնակամ կտրամադրեք չարագործներին:

Ի՞նչ անել պաշտպանվելու համար.

1. ACBA-ONLINE համակարգի էջ անցնեք միայն Բանկի պաշտոնական կայքից` www.acba.am

2. Կամ եթե հստակ գիտեք հասցեն, հավաքեք այն ձեռքով (https://online.acba.am)

3. Կայքում Ձեր օգտագործողի անուն/գաղտնաբառ/OTP մտնելուց առաջ համոզվեք, որ կայքում տեղադրված է իրական և գործող անվտանգության հավաստագիր (VeriSign Class 3 Extended Validation SSL SGC CA):

4. Ճիշտ հավաստագրի դեպքում հասցեի տողը պետք է լինի կանաչ և հասցեի դիմաց գրված լինի «ACBA-CREDIT AGRICOLE BANK [AM]»։

5. Կայքի հասցեն պետք է սկսվի «https://» ոչ թե «http://»` այսինքն օգտագործվի միայն պաշտպանված «https» արձանագրությունը:

6. Ուշադի՛ր ծանոթացեք կայքում տեղադրված «Անվտանգության ուղեցույցին»։

Նշված պայմաններից որևէ մեկի չկատարման դեպքում ոչ մի դեպքում մի՛ մուտքագրեք Ձեր գաղտնաբառերը և անմիջապես դիմեք բանկ:

Բանկի ինֆորմացիոն անվտանգության ծառայության կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ իրավիճակը շտկելու և կեղծիքի հեղինակներին բացահայտելու համար: