Այսօր առավոտյան ժամը 2:00-ի մոտակայքում հաքերների կողմից ստեղծվել է ACBA-Online համակարգի կայքի կեղծ տարբերակը, որը ամբողջովին կրկնօրինակում է իրական կայքի տեսքը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից:
Հաճախորդը վերոնշյալ կեղծ կայքի հղումը ստանում է էլեկտրոնային փոստին ստացված նամակի միջոցով: Կեղծ կայքում մուտքագրելով Ձեր username-ը և գաղտնաբառը՝ Դուք դրանք ինքնակամ կտրամադրեք չարագործներին:
Ի՞նչ անել պաշտպանվելու համար.
1. ACBA-ONLINE համակարգի էջ անցնեք միայն Բանկի պաշտոնական կայքից` www.acba.am
2. Կամ եթե հստակ գիտեք հասցեն, հավաքեք այն ձեռքով (https://online.acba.am)
3. Կայքում Ձեր օգտագործողի անուն/գաղտնաբառ/OTP մտնելուց առաջ համոզվեք, որ կայքում տեղադրված է իրական և գործող անվտանգության հավաստագիր (VeriSign Class 3 Extended Validation SSL SGC CA):
4. Ճիշտ հավաստագրի դեպքում հասցեի տողը պետք է լինի կանաչ և հասցեի դիմաց գրված լինի «ACBA-CREDIT AGRICOLE BANK [AM]»։
5. Կայքի հասցեն պետք է սկսվի «https://» ոչ թե «http://»` այսինքն օգտագործվի միայն պաշտպանված «https» արձանագրությունը:
6. Ուշադի՛ր ծանոթացեք կայքում տեղադրված «Անվտանգության ուղեցույցին»։
Նշված պայմաններից որևէ մեկի չկատարման դեպքում ոչ մի դեպքում մի՛ մուտքագրեք Ձեր գաղտնաբառերը և անմիջապես դիմեք բանկ:
Բանկի ինֆորմացիոն անվտանգության ծառայության կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ իրավիճակը շտկելու և կեղծիքի հեղինակներին բացահայտելու համար: