14 մլն դրամ՝ «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրի իրականացման համար

big_de032a06e358d61aca613aeefb56d6b7

Հոկտեմբերի 9-ին ՀՀ կառավարության հավանությանը կներկայացվի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը 14 մլն 400 հազ. դրամ տրամադրելու մասին որոշման նախագիծ՝ 2014 թ.-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրի իրականացման նպատակով: Ծրագրի իրականացման համար նախարարությունը գումարը կփոխանցի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը:

Ըստ որոշման նախագծի՝ գումարը հատկացվում է ծրագրի խմբակավարների աշխատավարձի վճարումն ապահովելու պահանջներից: Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ տվյալ դեպքում «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրի ամբողջ արժեքը կազմված է միայն աշխատավարձի վճարման հետ կապված ծախսերից: