Apple-ը հոկտեմբերի 16-ին կազմակերպում է արտադրանքների շնորհանդես

bBo_d8fSjVcV82MjaZffRQ-article (1)Apple ընկերությունը հաստատել է հոկտեմբերի 16-ին կայանալիք միջոցառման մասին լուրերը՝ ուղարկելով լրագրողներին մասնակցության հրավեր: Այս մասին հաղորդում է The Verge կայքը:

Նշենք, որ հրավերն այս անգամ ևս հուշում է, որ միջոցառմանը ներկայացվելու են նոր արտադրանքներ: Հրավերում նշվում է՝ «Շատ երկար տևեց սպասումը» (It’s been way too long): Միջոցառումն անցկացվելու է Կուպերտինոյում գտնվող գրասենյակում:

Սպասվում է, որ միջոցառմանը կներկայացվեն նոր սերնդի iPad պլանշետները, որոնք կունենան ավելի մեծ էկրաններ և կաշխատեն OS X օպերացիոն համակարգով: Բացի այդ՝ հնարավոր է՝ ընկերությունը ներկայացնի ոսկեգույն երանգի iPad: Չի բացառվում, որ շնորհանդեսին ներկայացվեն նաև iMac համակարգիչներ Retina էկրանով և iOS Yosemete օպերացիոն համակարգով:

Աղբյուրը՝ TheVerge.com