Մեկ դյույմում ամենաշատ պիքսել ունեցող սմարթֆոնները

Մեկ դյույմում ամենաշատ պիքսել ունեցող սմարթֆոնները

Դեռևս մի քանի տարի արաջ պիքսելների 500 ppi խտությունը թվում էր անհնարին: Սակայն ժամանակի հետ տեխնոլոգիական զարգացումները ավելի մեծ հնարավորություններ ընձեռեցին:

Նախ հասկանանք՝ որոնք են մեծ խտությամբ էկրանի առավելությունները. որքան մեծ է խտությունը, այնքան էկրանին ավելի լավ են երևում մանր տառերը կամ այլ փոքր օբյեկտները:

Այս էկրաններն ունեն նաև թերություններ. դրանց մարտկոցը ավելի արագ է սպառվում:

Այնուամենայնիվ, եթե որոշել եք գնել սմարթֆոն QHD լուծումներով, ապա ներկայացնենք մի քանի նման սարք.

Samsung Galaxy S5 Prime
2

Չնայած նրան, որ սմարթֆոնի առաջին տարբերակն ուներ 1920×1080 կետայնությամբ էկրան, որոշ ժամանակ անց կորեական ընկերությունը թարմացրեց սարքը և բացի ավելի հզոր պրոցեսորից ավելացրեց 5,1 դյույմանոց QHD էկրան: Այդպիսով, պիքսելների խտությունը կազմեց 576 ppi: Սմարթֆոնի պրոցեսորը Snapdragon 805 է՝ Adreno 420 գրաֆիկայով և 3 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:

LG G3
3

LG-ն իր LG G3-ը համալրել է 2560×1440 լուծումներով էկրանով: G3-ի էկրանի անկյունագիծը 5,5 դյույմ է, իսկ պիքսելների խտությունը 538 ppi:

Oppo Find 7
4

Find 7-ն ունի 2560×1440 լուծումներով էկրան՝ 5,5 դյույմ անկյունագծով: Բացի այդ՝ սարքը համալրված է Snapdragon 801 պրոցեսորով և 13 ՄՊ տեսախցիկով:

Samsung Galaxy Note 4
5

Galaxy Note 4-ն ունի 5,7 անկյունագծով QHD էկրան՝ 515 ppi պիքսելների խտությամբ: Պրոցեսորը Snapdragon 805 է, տեսախցիկը՝ 16 ՄՊ:

Մեր ներկայացրած սմարթֆոններից յուրաքանչյուրն ունի բարձրորակ էկրան, որը կգոհացնի նման պահանջներով գնորդի:

Աղբյուրը՝ androidinsider.ru