Ռոբոտատեխնիկայի խմբակներում աշխատավարձը կբարձրացվի

Ռոբոտատեխնիկայի խմբակներում աշխատավարձը կբարձրացվի

big_de032a06e358d61aca613aeefb56d6b7Մինչև տարեվերջ Հայաստանի դպրոցներում գործող ռոբոտատեխնիկայի խմբակներում դասավանդողների աշխատավարձը կբարձրանա: Այդ մասին հոկտեմբերի 9-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշել է, որ մինչև տարվա վերջն այս նպատակի համար կհատկացվի 14,4մլն դրամ (35 հազար դոլար):

Հիշեցնենք, որ ըստ որոշման նախագծի՝ գումարը հատկացվելու է ծրագրի խմբակավարների աշխատավարձի վճարումն ապահովելու համար: Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ տվյալ դեպքում «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրի ամբողջ արժեքը կազմված է միայն աշխատավարձի վճարման հետ կապված ծախսերից:

Հայաստանում այսօր գործում է ռոբոտատեխնիկայի մոտ 60 խմբակ: Դպրոցականների աշխատանքներն ամեն տարի ցուցադրվում են «DigiTec» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում՝ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկության միության աջակցությամբ(UITE):