HTC-ն ներկայացրել է Desire EYE սմարթֆոնը (ֆոտո, վիդեո)

HTC-ն ներկայացրել է Desire EYE սմարթֆոնը (ֆոտո, վիդեո)

HTC-Desire-Eye-Hands-On-Close-Ups-14-750x500HTC-ն ներկայացրել է երկար սպասված Desire EYE սմարթֆոնը, որն ունի 5,2 դյույմանոց FullHD էկրան, աշխատում է Snapdragon 801 պրոցեսորով, ունի 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և 13 ՄՊ երկու տեսախցիկ:  Նշենք, որ մարտկոցի տարողությունը 2400 մԱ/ժ է:

Desire EYE-ի չափսերն են 151,7 х 73,8 х 8,5 մմ, իսկ քաշը 154 գրամ է: Սմարթֆոնը համապատասխանում է IPx7 ստանդարտին, այսինքն՝ 30 րոպե կարող է մնալ մեկ մետր խորությամբ ջրում: Տեսախցիկներն ունեն կրկնակի LED-լուսարձակում, ապահովում են HDR և կարողանում են նկարահանել FullHD տեսանյութեր:

htc-desire-eye-and-re-first-look-aa-1-of-34-750x421

htc-desire-eye-and-re-first-look-aa-4-of-34-750x421

HTC Desire EYE-ի գինը պաշտոնապես չի հայտարարվել, սակայն Nowhere Else ֆրանսիական կայքը գրում է, որ նորույթը կվաճառվի 529 եվրոյով:

Աղբյուրը՝ Androidinsider.ru

Թեգեր: Desire EYE, HTC